«Չարություն եմ արել և վնասել եմ ոտքս, ինչի պատճառով մոտակա ներկայացումները չեն կայանա». Զիրոյան

Դերասան Զիրոյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեսաուղերձով դիմել է հանդիսատեսին՝ տեղեկացնելով, որ իր մասնակցությամբ ներկայացումները կչեղարկվեն:

«Ուզում եմ տեղեկացնել, որ առողջական խնդիրների պատճառով մոտական ներկայացումները տեղի չեն ունենա, որտեղ ես ունեմ մասնակցություն:

Չարություն եմ արել և վնասել եմ ոտքս: Հայցում եմ ձեր ներողամտությունը, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք: Ես շուտ կվերադառնամ Կամերային թատրոնի բեմ և իմ պարտքը կկատարեմ ձեր առաջ: Սիրում եմ ձեզ իմ սիրելի հանդիսատես և շուտափույթ ապաքինում ինձ»,- ասել է Զիրոյանը:

Նշենք նաև, որ Կամերային թատրոնում դեկտեմբերի 18-ին կայանալիք «Համլետ» ներկայացումը կփոխարինվի «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացմամբ։

Դեկտեմբերի 21-ին և 24-ին կայանալիք «Հոբելյանական հաճախորդ» ներկայացումները կփոխարինվեն «5+1 պատմություն սիրո մասին» բազմաժանր ներկայացմամբ։