«Եթե իրեն շատ սրսկած ու լցրած աղջկան թվում է, թե չափը չի անցել, սխալվում է». Վիկտորյա Սահակյանը՝ պլաստիկ միջամտությունների մասին

«Պլաստիկ միջամտություններին նորմալ եմ վերաբերվում, եթե դա չափի մեջ է: Եթե իրեն շատ լցրած ու սրսկած աղջկան թվում է, որ ինքը դեռ չի հատել այդ չափը, չարաչար սխալվում է, վաղուց հատել է:  

Ես ռինոպլաստիկա եմ արել՝ քթի վիրահատություն, ժամանակ առ ժամանակ լցնում եմ շրթունքներս ու վերջ:

Ես երբեք չեն նկատել, որ համացանցում  ինձ վերագրեն տարբեր միջամտություններ:

Քթի վիրահատության դեպքում իրականում գնացել էի արտաքին փոփոխության համար, հետո բժիշկն ասաց, որ շնչուղիների խնդիր կա:

Այնքան ինձնից չի գալիս դա, որքան նայում եմ շուրջս, տեսնում եմ լիքը սիրուն աղջիկներ:

Մեր ոլորտում մեծ մրցակցություն է գնում, հիմնականում ընտրում են այն մարդկանց, ովքեր արտաքնապես հասարակության կողմից ստեղծված ստանդարտներին համապատասխանում են:

Այսինքն հասարակությունը ճնշում է հասարակությանը: Դու դառնում ես զոհը այդ հասարակության: Քո աչքի առաջ անընդհատ փոխվում են այդ ստանդարտներն ու թրենդները»,- Առաջինի եթերում պատմել է դերասանուհի Վիկտորյա Սահակյանը:

Դերասանուհին նշել է, որ իր մասնագիտության համար պատրաստ է ցանկացած փոփոխության, առավոտյան վաղ արթնանալ, չքնել և այլն: Գրում է Tert.am-ը: