Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը «Վազգենը՝ վերջին Սպարապետը» ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Genetic Production-ի ինստագրամյան էջից:
«Վազգեն Սարգսյանի մայրիկին բոլորը ճանաչում են որպես Գրետա մայրիկ, ով պատերազմի տարիներին կանգնած է եղել ոչ միայն իր որդու, այլև բոլոր զինվորների թիկունքին:
Այդ պինդ կեցվածքով հերոս ծնած մոր և միաժամանակ կանացի նուրբ զգացմունքներով օժտված Գրետա մայրիկի կերպարը վստահվեց Մարջան Ավետիսյանին»,- նշված է հրապարակման մեջ:
ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը ֆիլմում մարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին: Պատանի Վազգեն Սարգսյանի դերը մարմնավորել է Արտուշ Բաղդասարյանը: