Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական սաունդթրեքն արդեն հասանելի է յութուբում:
Երգի հեղինակը Արթուր Գրիգորյանն է, կատարում է Քրիստինե Պեպելյանը:
Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Ներկայացվել է Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և մյուս մազրերի կոլորիտը, բարբառը, հումորները:
Ֆիլմում ընդգրկված են հայտնի ու սիրված դերասաններ՝ Մկրտիչ Արզումանյանը, Լիանա Վանոյանը, Լիա Զախարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Գրետա Մեջլումյաը, Անահիտ Մխիթարյանը, Զառա Սահակյանը, Վիկա Շամիրյանն ու Նվեր Սուքիասյանը, Արսեն Լևոնյանն ու այլք: Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է: