43-ամյա մոդել Ադրիանա Լիման և կինոօպերատոր Անդրե Լեմերսն օրինականացրել են իրենց հարաբերությունները: Լուրով հետևորդների հետ կիսվել է Լիման: Գրում է BRAVO.am-ը:
Մոդելը լուսանկար է հրապարակել, որում նրանք անապատում բռնել են միմյանց ձեռքերն, ու երևում են ամուսնական մատանիները:
«Պաշտոնապես միսիս Լիմա-Լեմերս»,- գրել է նա:
Զույգի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2021 թվականին, հաջորդ տարվա օգոստոսին ծնվել է նրանց որդի Անդրե-Սայանը: Սերբ բասկետբոլիստ Մարկո Յարիչի հետ ամուսնությունից Լիման 2 դուստր ունի՝ Վալենտինան 12 տարեկան է, իսկ Սիեննան՝ 9:
Սուպերմոդելը հատկապես հայտնի է Victoria’s Secret-ի հետ համագործակցության շնորhիվ ու 19 տարվա ընթացքում ապրանքանիշի գլխավոր հրեշտակներից մեկն է դարձել: Վերջերս էլ մասնակցել է 6 տարվա ընդմիջումից հետո Victoria’s Secret-ի առաջին ցուցադրությանը: