Դերասանուհի Ադրիանա Գալստյանը միշտ էլ փայլել է իր յուրօրինակ և հետաքրքիր կերպարներով։ Նա առանձնակի ուշադրություն է դարձնում իր արտաքինին ու մշտապես նոր ու հետաքրքիր ոճերով է հանդես գալիս։ Դերասանուհին թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նուրբ ու գեղեցիկ լուսանկարներ։ Նկարներում Ադրիանան վարդագույն, էլեգանտ զգեստով և որպես աքսեսուար կրում է սև աբադոկ ու ոճային ականջօղեր։ «Գեղեցիկ տեսք ունենալը սկսվում է գեղեցիկի զգացումով»,- լուսանկարներին կից գրել է Ադրիանա Գալստյանը։