«Ծերացել է». երկրպագուներն անհանգստացած են Շվարցենեգերի առողջությամբ

Երկրպագուներն անհանգստացած են հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի առողջությամբ։ Այս մասին հայտնում է Page Six-ը։

Երկրպագուներին անհանգստացրել է 77-ամյա արտիստի ծանր քայլվածքը, ով նկարահանվել է Նյու Յորքում՝ Սուրբ Ծննդյան նոր՝ «Պարկով մարդը» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Այս ֆիլմի համար նա «ստացել» է Ձմեռ պապի արդիականացված տեսք՝ կարմիր վերարկու,  տակից տաք սվիտեր:

«Նա 2 ամսում 200 տարեկան է դարձել», «Երևի մոռացել է, թե որտեղ է կայանել ժամանակի մեքենան Տերմինատորից», «Նա Թրամփից մեծ է երևում»,- գրում են X սոցիալական ցանցի օգտատերերը։

Ադամ Շանքմանի նոր կատակերգական մարտաֆիլմում Սանտա Կլաուսից (Շվարցենեգեր) գողացել են նրա կախարդական պարկը: Գողին գտնելու համար Ձմեռ պապը պետք է ուսումնասիրի իր ցուցակը, գտնի վատ վարք դրսևորած երեխաներից մեկին, ով կօգնի դժվարությունների ժամանակ:

Աղբյուր` Panorama.am