Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։
Զույգը միասին է եղել ութ տարի։ Ամուսնալուծության նախաձեռնողը դերասանի կինն է։ «Քրիստինան ընտրեց ճանապարհն առանց ինձ, ես դա հարգում եմ: Հավանաբար չափահասի կողմից կշռադատված որոշում է: Դա նրա ընտրությունն է»,- գրել է Պրոնինը սոցցանցում։
Պրոնինը նշել է, որ միշտ երախտապարտ է լինելու իր նախկին կնոջը. «Ութ տարվա ընթացքում մենք շատ բան ենք անցել՝ Covid, արտագաղթ, մենք միշտ միասին ենք եղել, աջակցել ենք միմյանց դժվարին իրավիճակներում։ Ես գրում եմ այս խոսքերը մեծ երախտագիտությամբ և սիրով և չեմ հավատում, որ ամեն ինչ ավարտված է: Շնորհակալ ենք միասին անցած ճանապարհի համար, և ամենակարևորը մեր որդու համար: Ես նայում եմ նրան ու հասկանում, որ ամեն ինչ իզուր չէ»։
«Այս Նոր տարին կդիմավորեմ իմ սիրելի Երևանում առանց ընտանիքիս, բայց կտեսնեմ որդուս, ով, ճակատագրի բերումով, նույնպես ծնվել է դեկտեմբերի 31-ին, ինչպե՞ս կարելի է դրանից հետո չհավատալ հրաշքներին։
Խաղաղություն և սեր ձեր ընտանիքներին:
Շնորհավոր գալիք Նոր տարի»:
Աղբյուր՝ Panorama.am