Բրիթնի Սփիրսը կիսվել է կարևոր իրադարձությամբ՝ երկու տարի անց նա վերջապես կարողացել է հանդիպել իր որդիներին։ Այս մասին աստղը խոսել է Ինստագրամ սոցցանցում։
Փոփ արտիստուհին իսկական Սուրբ ծննդյան հրաշք է ունեցել, քանի որ այս տարի նա տոներն անցկացնում է երեխաների հետ. «Իմ կյանքի լավագույն Սուրբ ծնունդը: Երկու տարի է՝ տղաներիս չէի տեսել։ Ուրախության արցունքներ և բառացիորեն շոկի մեջ ամեն օր: Ես խենթ եմ, այնքան սիրահարված և օրհնված: Խոսքեր չունեմ, շնորհակալությու,ն Հիսուս»,- կիսվել է նա:
Հիշեցնենք, որ Բրիթնի Սփիրսն ու Քևին Ֆեդերլայնն ամուսնացած են եղել 2004-ից 2007 թվականներին։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու որդի, ովքեր հետագայում բաժանվել են մորից՝ նրա հոգեկան խնդիրների պատճառով։ Այս ամառ համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ Բրիթնին գաղտնի շփվում է նրանց հետ հեռախոսով։