Ֆեյսբուքյան իր էջում դերասան Ռաֆայել Երանոսյանը գրառում է արել՝ շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդը:
«Ավարտին մոտեցավ ևս մեկ տարի: Ես ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել անցնող տարուն՝ իր տված դրական էմոցիաների, գեղեցիկ օրերի, սիրուն ու անմոռանալի պահերի համար: Դժվարություններն էլ բնական են ու առանց դրանց հնարավոր չէ, կարևորը դրանք արդեն անցյալում են: Իսկ ապագայում նոր՝ 2025 թվականն է, ինչի առթիվ ուզում եմ շնորհավորել աշխարհի ամեն անկյունում ապրող հային: Ուզում եմ, որ գալիք տարին անսահման սեր ու ջերմություն բերի ձեր ընտանիքներին, նոր ձեռքբերումներ ու նվաճումներ, նպատակների իրականացում ու նոր համալրումներ:
Գալիք տարում շատ սիրեք իրար, եղեք հանդուրժող, հավատացեք ու ամենակարևորը սիրեք կյանքը, քանի որ այն ամենաթանկ պարգևն է, որը ունենք մենք՝ բոլորս: Խաղաղություն մեր հայրենիքին, ամրություն մեր սահմաններին, ուժ ու համբերություն հայ զինվորին: Գալիք տարին, իրոք հրաշալի պետք է լինի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել է Ռաֆայել Երանոսյանը: