Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայց ներկայացնելուց ութ տարի անց պաշտոնապես դադարեցրին իրենց ամուսնությունը։ Այս մասին դեկտեմբերի 31-ին հայտնել է People ամերիկյան հրատարակությունը՝ վկայակոչելով Ջոլիի փաստաբաններին։
Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել 2016 թվականի սեպտեմբերին՝ 12 տարվա ամուսնությունից հետո։ Զույգն ամուսնացած էր ընդամենը երկու տարի։ «Ողջ գործընթացի ընթացքում Ջոլին շատ ուժասպառ է եղել, սակայն այժմ թեթևացած է զգում»,- նշել է փաստաբանը։
Փիթի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանություն տալուց։