«Երբ հայտարարեցինք, որ բաժանվել ենք, դրանից մոտ երկու-երկուսուկես տարի եղել ենք բաժանված, բայց մեկ տանիքի տակ էինք ապրում։ Մենք որպես կին ու ամուսին, իրար չհասկացանք»,-Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ պատմելով իր և երգիչ Հայկոյի մասին։
Նա պատմել է, որ երբ Հայկոն հիվանդ է եղել ու, թեև, այդ ժամանակ երգիչն ունեցել է իր անձնական կյանքը, բայց զանհագարել է իրեն ու խնդրել է դեղ տանի ստուդիա։
Հայկոն ցանկացել է, որ իր հեռախոսը փոխանցեն ու մնա Անահիտ Սիմոնյանի մոտ. «Ինքը գիտեր որ եթե իր հեռախոսն ինձ մոտ հայտնվեց, երբեք ուրիշի ձեռքը չի ընկնի»։
Նա պատմել է, որ Հայկոյի ընտանիքի՝ եղբոր և մոր հետ նորմալ հարաբերություններ է ունեցել մինչև այն պահը, երբ երգչի մահվանից 40 օր անց իրեն կանչել են խոսելու։
Անահիտ Սիմոնյանը նաև պատմել է Հայկոյի մահից օրեր անց իր և որդու՝ Դուբայ այցի մասին. «Հայկոյի մահից 7 օր հետո, երբ երեխաս սարսափելի ծանր վիճակում էր, և ես նույնպես, այդ ամեն ինչի հետ մեկտեղ, մենք չէինք կարողանում մեր վիշտը երկուսով ապրել։ Ես ոնց որ քաոսի մեջ հայտնված լինեի, ոնց որ չհավատայի, որ այդ ամեն ինչն ինձ հետ է կատարվում, և որոշեցի վերցնել իմ երեխային և հանել երկրից դուրս, ու մենք երկուսով փորձենք մեր ցավն ապրել այնտեղ՝ առանձին ամբողջ աշխարհից։
Հենց առաջին օրը, երբ մենք սպասում էինք, որ մեր բանալին տան, մեզ թաքուն լուսանկարում են, և հաջորդ օրը ես արթնանում եմ հազարավոր զանգերից և տարբեր լրատվամիջոցների տեղադրած այդ լուսանկարով սխալ գրառումներից:
Բնականաբար, ես դիմել եմ ոստիկանություն, որովհետև մենք այն երկրում էինք, որտեղ այդ օրենքը գործում է, և այդ մարդիկ պատասխանատվություն կրեցին օրենքի ամբողջ ուժգնությամբ:
Մենք չկարողացանք մեր սուգն ապրել այնտեղ, որովհետև այդ 7 օրն ուղղակի ոստիկանությունից դատարան էինք գնում, դատարանից՝ ոստիկանություն:
Ի՞նչ շահեցին մարդիկ՝ փչացնելով, էլ ավելի վատացնելով մեր վիճակը, ես չգիտեմ: Առավել մեծ շոկ ապրեցի, երբ իմացա թե ովքեր էին այդ մարդիկ. Սարյանի վրա գտնվող ամենամեծ ծաղկեսրահի տերը՝ կինը, հենց ինքն էր մեզ նկարել։ Նա 6 ամսով ազատազրկվեց:
Ինձ շատ խնդրեցին, որ հետ վերցնեմ բողոքս, ինձ ասացին՝ խղճա մեզ։ Եես պատասխենցի, իսկ դուք ինձ խղճացի՞ք, իմ վիշտը հարգեցի՞ք»։
Հարցին՝ սիրտը բա՞ց է հարաբերությունների և տիեզերքից եկող լավ էներգիայի համար, նա պատասխանել է. «Տիեզերքից եկող լավ էներգիայի համար, այո։ Ես երջանիկ եմ ինքս ինձ հետ։ Դա, կարծում եմ, ամենակարևորն է, հակառակ սեռ չպետք է լինի, որ ինձ երջանկացնի, որովհետև ես գտել եմ երջանկությունն իմ և իմ երեխայի մեջ»։
Աղբյուր` Panorama.am