«Միշտ մտածել եմ իմ ամուսինն իմ ասպարեզից հեռու պիտի լինի, որովհետև ես իմ տեսակով այնպիսի մարդ եմ, որ չեմ սիրում անձնական կյանքս ուշադրության կենտրոնում լինի:
Իմ ընտանիքը իմն է, եթե ես իմ ընտանեկան ու անձնական կյանքը շատ հանեմ դուրս, դա ես չեմ լինի: Եղել են շրջաններ, որ ինձ խորհուրդ են տվել այս կամ այն բանն անել՝ շատ դիտումներ ապահովելու համար, բայց ես այդպիսին չեմ, չեմ սիրում շատ ուշադրություն:
Այդ ուշադրությունը թող լինի իմ աշխատանքի հանդեպ: Ես դեմ եմ, որ ուշադրություն հրավիրենք այն բանի վրա, որ մեր ընտանիքում կա 2 հայտի մարդ ու ի ցույց դնենք մեր կենցաղն ու տունը»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում ասել է դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը: Հայտնում է Tert.am-ը: