Զենդեյան պատրաստվում է ամուսնանլ Թոմ Հոլանդի հետ. TMZ-ի աղբյուրները հրապարակմանը հայտնել են, որ զույգը պատրաստվում է հարսանիքի։
Զույգին մոտ կանգնած ինսայդերի փոխանցմամբ՝ «Սարդ-մարդը» ֆիլմի աստղը դերասանուհուն ամուսնության առաջարկություն է արել Սուրբ Ծննդյան և Ամանորի միջև ընկած ժամանակահատվածում։ Ըստ անանուն հեղինակի՝ դա տեղի է ունեցել Ամերիկայում գտնվող Զենդեյայի ընտանիքի տներից մեկում հարմարավետ մթնոլորտում: Նշվում է նաև, որ Հոլանդը շոու չի կազմակերպել այս իրադարձության շուրջ. ամեն ինչ եղել է հնարավորինս ռոմանտիկ և հանգիստ՝ միայն նա և սիրելին։ Նշենք, որ նշանադրության մասին լուրը հատկապես ակնհայտ դարձավ, երբ Զենդեյան «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը ներկայացավ մատնեմատին մատանիով։
Հիշեցնենք, որ Զենդեյայի և Թոմ Հոլանդի սիրո պատմությունը սկսվել է «Սարդ-մարդ. վերադարձ տուն» ֆիլմի նկարահանման հրապարակում, որտեղ նրանք խաղում էին գլխավոր դերերը։ 2021 թվականի աշնանը բոլորիս սիրելի Սարդը պաշտոնապես հայտարարեց, որ նրանք իսկապես հանդիպում են։ Անցյալ տարվա գարնանը տաբլոիդները սկսեցին գրել, որ զույգը լրջորեն մտածում է ամուսնության մասին: