«Այս առավոտ արթնացա դեռ շոկի մեջ». Դեմի Մուր

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դեմի Մուրն ինստագրամյան իր էջում նոր հրապարակում է արել՝ կիսվելով «Ոսկե գլոբուս» 82-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացած մրցանակի տպավորություններով: Հայտնում է Tert.am-ը:

«Այս առավոտ արթնացա դեռ շոկի մեջ, բայց լի այնքան ուրախությամբ, սիրով և երախտագիտությամբ այս պատվի և ճանաչման համար:

Շնորհակալ եմ ձեր աջակցության և բարի խոսքերի համար»,- գրել է դերասանուհին:

 Նշենք, որ Դեմի Մուրը 2024 թվականի ամենաքննարկվող ֆիլմերից մեկի՝ «The Substance» ֆիլմի համար ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը: Սա դերասանուհու առաջին մրցանակն է: