Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես բաժանվել են։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Դատարանի որոշումը կայացվել է օգոստոսի 20-ին Լոպեսի կողմից ներկայացված ամուսնալուծության հայցից գրեթե 20 շաբաթ անց:
TMZ-ը նշել է, որ դերասանները համաձայնության են եկել ամուսնալուծության հետ կապված ֆինանսական հարցերի շուրջ՝ յուրաքանչյուրը պահպանելով այն, ինչ անհատապես ձեռք է բերել ամուսնության ընթացքում։ Աֆլեքը պահպանել է իր մասնաբաժինը Artists Equity պրոդյուսերական ընկերությունում: Նախկին ամուսինները լուծել են նաև իրենց ընդհանուր տան հետ կապված տարաձայնությունները։ Պայմանագրի պայմանները գաղտնի են։ Նշվում է նաև, որ կալվածքը վաճառվում է։
Աղբյուր` Panorama.am