Լիլի Մորտոյի անկեղծ հարցը՝ երկրպագուներին

Լիլի Մորտոն վերադարձել է «Women’s Club» հումորային նախագիծ, ինչն անչափ ուրախացրել է նրա երկրպագուներին։
Սոնա Մաթևոսյանի այն հարցին, թե ո՞ւր է եղել այս ամիսների ընթացքում, Լիլին պատասխանել է․ «Ճիշտն ասած, սկանդալային քայլ արեցի, դուրս եկա «Women’s Club»-ից որոշ ժամանակով, որ սև PR անեմ»։
Գեղեցկուհին իր ինստագրամյան էջում կիսվել է տեսանյութով, որին կից անկեղծ հարց է ուղղել երկրպագուներին՝ հարցնելով՝ ո՞ւրախ են նրանք իր վերադարձի համար, թե ոչ։ Տեսանյութն ունի հարյուրավոր մեկնաբանություններ, որոնցից գրեթե բոլորում երկրպագուները շնորհակալություն են հայտնում գեղեցկուհի շիկահերին վերադառնալու համար։