ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը

Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում խոշոր անտառային հրդեհի պատճառով:

Կազմակերպության X-ի էջի հաղորդագրության համաձայն,  ստիպված են եղել չեղարկել արարողության ավանդական ձևաչափը՝ «անտառային հրդեհների և Լոս Անջելեսի անբարենպաստ պայմանների պատճառով»։ Գիլդիան իր որոշումը հիմնավորել է՝ ելնելով միջոցառման հյուրերի անվտանգությունից: Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի կազմակերպության կայքում։

ԱՄՆ դերասանների գիլդիան իր մրցանակը սահմանել է 1995 թվականին։ Այդ ժամանակից ի վեր անցկացվել է ամենամյա մրցանակաբաշխություն՝ շնորհելով մրցանակներ դերասանական վարպետության  համար։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Կալիֆոռնիայում անտառային հրդեհի տարածքը գերազանցել է 300 հեկտարը և շարունակում է աճել։
 

Աղբյուր` Panorama.am