Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը շարունակում են պահպանել հարաբերությունները։ Daily Mail-ը գրում է, որ դերասանուհուն Ոսկե գլոբուս մրցանակաբաշխությունից մի քանի ժամ առաջ լուսանկարել են նախկին ամուսնու տանը, մրցանակաբաշխությանը նրանցից ոչ մեկը ներկա չի եղել։
55-ամյա դերասանուհին ողջունել է Բենի որդուն՝ 12-ամյա Սամուելին։ Պապարացիներին հաջողվել է լուսանկարել նաև Ջենիֆերի 16-ամյա դստերը՝ Էմմային, ով տանից դուրս էր գալիս մեծ նվերով, որին հետևել է Բենը։ Ջենիֆերը կրել է պղնձի գույնի տոպ, լայն ջինսեր և բարձր հարթակներով կոշիկներ։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը բաժանվել են ամուսնությունից երկու տարի անց։Անցյալ տարվա գարնանը մամուլում գրել էին, որ զույգը դիմել է հոգեբանի՝ հարաբերությունները փրկելու համար։ Սկզբում զույգի շուրջ բոլոր լուրերն ընկալվում էին որպես ասեկոսեներ, սակայն դրանք չէին դադարում մարել և օր օրի ավելի ու ավելի էին բռնկվում։ Դերասանի տեղափոխությունը, իսկ հետո Լոպեսի ծննդյան խնջույքին նրա բացակայությունը կասկած չթողեցին, որ նրանք մոտ են բաժանվելուն: 2024 թվականի ամռանը Daily Mail-ը հայտնել էր, որ զույգը փաստաթղթեր է պատրաստել ամուսնալուծության համար։ Հաղորդվել է, որ սիրահարների բաժանման պաշտոնական ամսաթիվը ապրիլի 26-ն է։