Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և այժմ գտնվում է կոմայի մեջ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է նրա կինը՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Մինչև վերջ չէի ուզում, բայց քանի որ արդեն սկսել են զանգահարել լրագրողները, ինքս կգրեմ։ Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է ապրել և կոմայի մեջ է։ Նա, ինչպես շատերը գիտեն, վաղուց շատ հիվանդ սիրտ ունի։ Տիգրանի մայրը, ինչպես իմ մայրը, մեզ հետ են ապրում։ Անհնար է նկարագրել մի կնոջ վիճակը, որը երկու տարի առաջ կորցրել է իր ավագ որդուն և այժմ ամբողջ ուժով սպասում է, որ Տերը ողորմի իր կրտսերին», – գրել է Մարգարիտա Սիմոնյանը։