«Վատ էի զգում, որ չեմ կարողանում տակից դուրս գալ, ես էի ամենաթույլ օղակը, խնդրեցի ռեժիսորին՝ դադարեցնել այս ամենը». Արտյոմ Կարապետյանը՝ թատրոնում խաղալու մասին

«Մի անգամ ինձ հրավիրեցին Մալյան թատրոնում ներկայացման մեջ խաղալու և իմ ամենամեծ սխալն էր, որ ես շատ ուրախ գնացի»,- Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդաշարի շրջանակներում ասել է դերասան Արտյոմ Կարապետյանը: Tert.am Life-ն առանձնացրել է մի հատված:

«Հայտնվեցի Հենրիկ Մալյանի կուրսում ու նրանց հետ էի խաղալու: Շատ հզոր գործ էր, իսկ այդ դերը 80-ականներին խաղացել էր իմ սիրելի Դավիթ Հակոբյանը: Ինձ համար մեծ պատասխանատվություն էր, որ նրա խաղալուց հետո այդ դերը պիտի ես խաղայի:

Սկսեցինք փորձերը: Մի քանի ամիս գնացի, եկա, հասկացա, որ ես չեմ կարող: Այն դինամիկան, որ կար հեռուստատեսությունում, չկար թատրոնում:

Ռեժիսորին՝ Նարինե Մալյանին խնդրեցի, որ այս ամենը դադարեցնենք, վատ էի զգում, որ չեմ կարողանում տակից դուրս գալ այդ գործի:

Ու այդպես էլ չխաղացինք: Ոչ թե նրա համար, որ նրանք լավը չէին, իրենք շատ ուժեղ էին, ես էի ամենաթույլ օղակը»,- պատմել է դերասանը: