Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի ծննդյան տարեդարձն է: Նրա որդին՝ Արամ Թոխատյանն, ինստագրամյան իր էջի սթորի բաժնում շնորհավորել է հոր տարեդարձը:
Արտիստին շնորհավորել է նաև Կամերային թատրոնը՝ ֆեյսբուքյան էջում հրապարակելով բարեմաղթանքներ.
«Մենք շնորհավորում ենք Հրանտ Արամիչին, ցանկանում ենք առողջություն և բոլոր նպատակների իրականացում։ Լավագույն ցանկություններով՝ Կամերային թատրոն»:
Ավելի վաղ Tert.am Life-ն անդրադարձել էր դերասանի առողջական խնդիրներին՝ տեղեկացնելով, որ հիվանդության բարդ փուլը հաղթահարվել է:
«Եթե ըմբոստանաս, դեպրեսիայի մեջ ընկնես, ոչնչով չես կարող օգուտ տալ: Իսկ, երբ կարողանում ես ուժերդ հավաքել, հասկանալ, որ կա խնդիր, որը պետք է լուծել, այդ ժամանակ սառնասրտություն է մտնում քո մեջ, բայց դրա հետ մեկտեղ չես կորցնում կյանքի հանդեպ սերն ու ամենակարևորը՝ շրջապատին չես ծանրաբեռնում քո խնդիրներով, որոնք միայն քոնն ու քո ընտանիքինն են:
Մենք բոլորս մեր ընտանիքում հենց այդ կարգախոսով ենք ապրում:
Հիմա կարողանում եմ սրա մասին խոսել, որովհետև գիտեմ, որ խնդիրը հաղթահարված է»,- MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում նշել էր դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: