Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և ծրագրում է բեմ դուրս գալ շաբաթ օրը։ ՏԱՍՍ-ին հայտնել է դերասանի որդին՝ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Բոյարսկին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում և Telegram ալիքներում տեղեկություն էր հայտնվել Միխայիլ Բոյարսկու՝ քաղաքային հիվանդանոցներից մեկի սրտաբանական բաժանմունքում հոսպիտալացման մասին։
«Հայրիկի հետ ամեն ինչ կարգին է: Թոքերի պլանավորված համակարգչային տոմոգրաֆիա: Ներկայացումը տեղի կունենա վաղը», – ասել է գործակալության աղբյուրը:
Իր Telegram ալիքում Սերգեյ Բոյարսկին նշել է, որ հենց նոր է խոսել հոր հետ, ով պատրաստվում էր ներկայացմանը։
Աղբյուր` Panorama.am