Նյու Յորքի դատարանը որոշել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչել լռության համար պոռնոաստղին գումար վճարելու գործով՝ առանց պատժամիջոց կիրառելու։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Թրամփը ազատվել է կալանքից, տուգանքներից և փորձաշրջանից։
Դոնալդ Թրամփը իր փաստաբանի հետ դատարանի դիմաց հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ։ Նա մեղադրական դատավճիռը համարել է «վհուկների քաղաքական որս» և խոստացել է բողոքարկել դատարանի որոշումը։
Թրամփը կդառնա ԱՄՆ պատմության առաջին նախագահը, որը պաշտոնը կստանձնի քրեական դատվածությամբ:
Հիշեցնենք, որ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը հայտարարել էր, որ 2011 թվականին իրեն սպառնացել են, որպեսզի լռի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապի մասին, իսկ ավելի վաղ նա հայտարարել էր, որ Թրամփն իրեն լռության համար 130 հազար դոլար է վճարել։