«Զшյրույթս չկարողացա զսպել և հшրվшծեցի մեկ ուրիշ մեքենայի». Դավիթ Հակոբյան

«Ինչքան էլ դժվար լինի, աշխատում եմ հավասարակշռությունս պահել: Եղել է, որ ես չեմ կարողացել ինձ զսպել և սխալ բաներ եմ արել, որի համար պատժվել եմ:

Զայրույթս չկարողացա զսպել ինչ-որ պատճառով, մեքենան հետ տվեցի և հարվածեցի մեկ ուրիշ մեքենայի: Ես էի մեղավոր, որովհետև զայրութս անկառավարելի էր: Զայրույթս էր ինձ կառավարում, ոչ թե՝ ես զայրույթիս:

Երբեք չի կարելի ընկճվել, վախենալ, հարմարվել վատ վիճակի ու պարտության հետ: Պետք է անդադար ուժ գտնել պայքարելու, որովհետև միայն պայքարողն է, որ ճանապարհ է գտնում: Եվ միայն պայքարողն է ընտրում ճիշտ ճանապարհը»,- «Կյանքի ճանապարհին» հաղորդաշարի շրջանակներում՝ անդրադառնալով ինչպես անցնել դժվար իրավիճակները խնդրին, ասել է բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը: Գրում է Tert.am-ը: