«Բավական է ամեն ինչ Ֆեյսբուքով ու սթորիներով պայմանավորեք». Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանն իսնտագրամյան իր էջում անդրադարձել է Լոս Անջելոսում մոլեգնող հրդեհների թեմայով հրապարակումներ չանող հայ հայտնիներին քննադատելու խնդրին: Դերասանուհին նշել է, որ ֆեյսբուքում չարձագանքել ու սթորիներ չանելը դեռ չի նշանակում, որ չեն անհանգստանում ու ապրումակցում:

«Ես այդպես էլ չհասկացա, ո՞նց է հնարավոր չափել կամ համեմատել ողբերգությունները, չհասկացա ինչո՞ւ է պետք մոլեռանդ մրցել, թե ո՞ր մեկիս ցավն ու կորուստն է ավելի մեծ այս կամ այն ողբերգության մեջ, դա ի՞նչ հաղթարշավ է:

Այսօր իմ սիրելի Վրույր Թադևոսյանի էջում տեսա, որ ամերիկահայության փակ խմբերում քննադատում են հայաստանյան «մեծանուն սելեբրիթիներին» Լոս Անջելեսի հրդեհների մասին լռելու համար, և կոչ առ այն, որ ամոթ չէ մեր մյուս հայրենակիցներին ցավակցելը:

Ամբողջ օրը սա միտքս է եղել: Իհարկե, ամոթ չէ, իհարկե, ցավում ենք, սարսափելի ողբերգություն է և սա նրա համար չէ, որ դադարեք մեզ քննադատել: Նախ հայաստանբնակները, ցավոք, այնպիսի կորուտների ցավակցություններ են հնչեցրել, որ էս օրերին միայն մտածում էինք՝ Փառք Աստծո մարդային զոհեր չունենք:

Եկեք վերջապես ընդունենք մի պարզ ճշմարտություն՝ մարդը կարող է ցավակից լինել, կարեկցել, ապրումակցել, անհանգիստ լինել, չքնել, զանգել, գրել և այլն, բայց դա անել լուռ, ոչ հրապարակավ: Ընդունե՛ք, խնդրում եմ, մարդու ոբղերգության արձագանքման նաև այլ կերպը: Բավական է ֆեյսբուքներով ու սթորիներով պայմանավորեք ամեն ինչը»,- գրել է Անի Խաչիկյանը: