«Փարիզյան պրեմիերան ջերմ էր ու սիրառատ, հայերիս սիրտը՝ կարոտով լի». Աննա Մաքսիմ

Փարիզում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան: Այս մասին տեղեկանում ենք Աննա Մաքսիմի ֆեյսբուքյան էջի միջոցով: Դերասանուհին տեսանյութ է հրապարակել Փարիզից, որին կից գրել է.

«Փարիզյան պրեմիերան ջերմ էր ու սիրառատ, հայերիս սիրտը՝ կարոտով լի»:

Հիշեցնենք՝ ֆիլմը պատմում է անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին:

Դերասանական կազմում ներգրավված են հայտնի արտիստներ՝ Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանն ու այլք:

Ֆիլմում Նազիկ Ավդալյանին մարմնավորում է Աննան, ով ֆիլմի պրոդյուսերն է, սցենարի հեղինակն ու ռեժիսորը: Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։