«Դահլիճը, որտեղ պիտի կայանար ներկայացումը, գտնվում է Փասադենայում». Մենչը չեղարկել է «Մենչի վերջը» մոնոներկայացումը

Դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ «Մենչի վերջը» մոնոներկայացումը չեղարկվում է: Գրում է Tert.am-ը:

«Սիրելի հայեր, ուզում եմ տեղեկացնել, որ հունվարի 31-ին կայանալիք «Մենչի վերջը» մոնոներկայացումը որոշեցի չեղարկել տիրող իրավիճակից ելնելով: Մեկ մեծ խնդիր ևս՝ դահլիճը որտեղ պետք է կայանար ներկայացումը գտնվում է հենց Փասադենայում, որտեղ մինչ այս պահը չի դադարել հրդեհը:

Հայցում եմ ձեր ներողամտությունը, հուսամ ինձ ճիշտ կհասկանաք»,- ասել է Մենչը: