Բեյոնսեն խոշոր գումար է նվիրաբերել հրդեհներից տուժածներին օգնելու համար

Բեյոնսեն իր ներդրումն է ունեցել Լոս Անջելեսի ավերիչ հրդեհների հետևանքով տուժածների օգնությանը: Երգչուհին հայտարարել է, որ իր BeyGOOD Foundation բարեգործական հիմնադրամը դրան նվիրաբերել է 2,5 մլն դոլար:

BeyGOOD-ը, որը հիմնադրվել է 2013 թվականին, միջոցներ է տրամադրել Ալթադենայի և Փասադենայի ընտանիքներին, երկու տարածքներ, որոնք ավերվել են անցյալ շաբաթ բռնկված անտառային հրդեհներից: Բացի իրենց տներն ու ունեցվածքը կորցրածներին օգնելուց, Բեյոնսեի հիմնադրամը օգնել է նաև այլ տուժած շրջանների եկեղեցիներին և համայնքային կենտրոններին՝ բավարարելու աղետից տուժած մարդկանց անմիջական կարիքները, գրում է Variety-ն։

Նշենք, որ Բեյոնսեն այժմ անձնական կյանքում ծանր շրջան է ապրում՝ ամուսնու հետ կապված աղմկահարույց սկանդալի պատճառով։