«Շտապ պլաստիկ վիրահատություն է անհրաժեշտ». ի՞նչ խնդիր ունի Ջոն Լեգենդի կինը

Ջոն Լեգենդի կինը՝ հայտնի մոդել Քրիս Թայգենը, մեկ տարի առաջ է ամուսնուն որդի պարգևել։
«Sports Illustrated»-ի ամենագայթակղիչ  ու ամենասիրելի մոդելներից մեկը, ով պահանջված էր մոդելային բիզնեսում իր շքեղ և ճոխ բարեմասնությունների շնորհիվ, ծննդաբերությունից հետո բավականին շատ էր գիրացել։
Խիստ դիետաներն ու ակտիվ մարզումներն օգնեցին գեղեցկուհուն ազատվել 22 կիլոգրամից, սակայն հիմա Քրիսն այդքան էլ ուրախ չէ իր նիհարությամբ։
«Այս ոսկորներից կարելի է ապուր պատրաստել»,- իր ինստագրամյան էջում հրապարակված նոր լուսանկարին կից նշել է մոդելը։
Երկրպագոըներին նույնպես դուր չի գալիս Քրիսի այժմյան կազմվածքը։
Լրագրողների հետ զրույցում Քրիսը խոստովանել է, որ հղիությունից հետո հեռացրել է հետույքում տեղադրված իմպլանտները, իսկ այժմ նիհարույթունն էլ ավելի է ընգծել նրա կազմվածքի այդ մասի թերությունները։ Երկրպագուները կատակել են մոդելի հետ՝ մեկնաբանություններում գրելով․
«Շտապ պլաստիկ վիրահատություն է անհրաժեշտ»։