Դերասանուհի Լիլիթ Թոխատյանն ինստագրամյան իր էջում նոր հրապարակում է արել նկարահանման հրապարակից:
«Անսպասելի էր չէ՞ ինձ հարսի զգեստով տեսնելը»,- լուսանկարներին կից գրել է Լիլիթը:
Նշենք, որ դերասանուհին նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալում: Հայտնում է Tert.am-ը:
«Վերջին զանգը» հեռուստասերիալի ինստագրամյան էջը ևս հրապարակել է բեքսթեյջ կադրեր նկարահանման հրապարակից և տեսանյութին կից գրառում արել.
«Ձեր կողմից սիրելի դերասանների կյանքի աննախադեպ իրադարձություններին հետևեք 24 տարի անց …
Իսկ մեր օրերում սիրո պայքարի մեջ կմտնեն արդեն նրանց զավակները։
Ինչպե՞ս կդասավորվի նրանց կյանքը…
Նոր դերասաններ, նոր ասելիք և սեր շատ, անկոտրում սեր»:



