Լոս Անջելեսում հրդեհների պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվում

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը երկրորդ անգամ է հետաձգվել  Լոս Անջելեսում բռնկված հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնում է variety.com-ը։

««Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել է Լոս Անջելեսում շարունակվող անտառային հրդեհների պատճառով շոուի ժամանակացույցի փոփոխության, անվանակարգերի քվեարկության ժամկետի երկարաձգման և  հիմնական միջոցառումների հետաձգման մասին», – նշվում է նյութում։

Թեկնածուների ընտրության քվեարկության ժամկետը կշարունակվի մինչև ուրբաթ՝ հունվարի 17, հավակնորդները կհայտարարվեն հունվարի 23-ին։

Հունվարի 8-ին հայտնի էր դարձել, որ Լոս Անջելեսում անտառային հրդեհների պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հունվարի 17-ից հետաձգվել էր հունվարի 19-ը։

«Օսկար» 97-րդ մրցանակաբաշխությունը նախատեսված է մարտի 2-ին, Լոս Անջելեսի Dolby Theatre-ում, այսինքն նախապես հայտարարված ամսաթվում դեռ փոփոխություն չի եղել։
 

Աղբյուր` Panorama.am