Հակոբ պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում շուտով դերասան Վարդան Պետրոսյանը հանդիսատեսին կներկայացնի նոր մոնոներկայացում, որը կոչվում է «Լույս, խավար և Chat GPT»:
Այս մասին դերասանը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:
«Սա երգիծական մոնաներկայացում է մեր մասին, մեր կյանքի հակասությունների՝ հոգևոր-աշխարհիկ, իշխանություն- ընդդիմություն, եկեղեցի- պետություն-ժողովուրդ, որում ապրում ենք, կռվում, պայքարում, արարում՝ այսօրվա նոր հերոսի՝ արհեստական բանականության Chat GPT-ի մասնակցությամբ»,- գրել է Վարդան Պետրոսյանը:
Ներկայացման պրեմիերան տեղի կունենա մարտի 10-ին: