Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին կոչ է անում զգոն լինել, քանի որ խաբեբաները Լոս Անջելեսի հրդեհներից տուժածների համար նվիրատվություններ հավաքելու համար օգտագործում են նրա անունը։ Նա այդ մասին հայտնել է սոցցանցում՝ հրապարակելով [email protected] հասցեից ուղարկված մի նամակ։
44-ամյա հեռուստաաստղը հորդորել է չբացել այդ նամակը։
Հանգստյան օրերին Քարդաշյանը խոսել էր հրդեհների դեմ պայքարող փրկարարների մասին` ընդգծելով նրանց քաջությունը։ Նա Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին կոչ էր արել բարձրացնել փրկարարների աշխատավարձը` նշելով, որ հրշեջները օրական վաստակում են ընդամենը 5,80-ից 10,24 դոլար, գումարած լրացուցիչ 1 դոլար` արտակարգ իրավիճակների ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քարդաշյանն ու նրա հարազատները Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհների պատճառով լքել են իրենց առանձնատները։