Հիթ Լեդջերի դուստրը դարձել է նրա կրկնօրինակը

Պապարացիներին հաջողվել է լուսանկարել 19-ամյա Մաթիլդա Ուիլյամսին՝ Հիթ Լեջերի և Միշել Ուիլյամսի դստերը՝ Նյու Յորքի Բրուքլին թաղամասում զբոսնելիս։ Աղջիկը մի բաժակ սուրճով քայլել է փողոցով՝ ուշադրություն չդարձնելով լրագրողներին։ Լուսանկարը հրապարակել է Daily Mail-ը։

Հրապարակման ընթերցողները նկատել են, որ Մաթիլդան մեծանում է իր հոր ճշգրիտ պատճենը դառնալով։ Հիշեցնենք, որ «Խավարի ասպետը» ֆիլմում Ջոկերին մարմնավորած դերասանը մահացել է 2008 թվականին՝ 28 տարեկանում։ Մահվան պատճառը աստղին նշանակված քնաբերների պատահական գերդոզավորումն էր։

Արտիստի դուստրն այն ժամանակ ընդամենը երկու տարեկան էր։ Աղջկա մայրը հորից բաժանվել է 2007թ. Աստղի մահից հետո նա որոշել է երեխային մեծացնել աղմկոտ Նյու Յորքից հեռու, ուստի տեղափոխվել է գյուղ։ Վեց տարի անց ընտանիքը վերադարձել է քաղաք։