«MALLորվածը». Գոռ Կիրակոսյանը սկսել է իր նոր ֆիլմի նկարահանումները

Գոռ Կիրակոսյանը նոր ֆիլմ է նկարահանում: «Մեծ պատմություն փոքր քաղաքում» սիրված ֆիլմի ռեժիսորն իր 7-րդ աշխատանքն անվանել է «MALLորվածը»: Հայտնում է Bravo.am-ը:

Նկարահանումներին մասնակցում են Դիանա Մալենկոն, Արման Նավասարդյանը, Անի Խաչիկյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Իննա Խոջամիրյանն ու ուրիշներ:

Դիանա Մալենկոն Սթորի է հրապարակել, որում Կիրակոսյանը գործընկերներին ասում է. «Իսկապես դժվար օր էր, բայց հաղթահարեցինք: Ես մի քիչ անհանգստանում էի, բայց լավ թիմ ունենալը միշտ լավ արդյունք է տալիս: 30 օր էլ ունենք իրար հետ աշխատելու»:

Ռեժիսորի նախորդ աշխատանքը «Սևազգեստ կանայք» կատակերգությունն է, որում գլխավոր դերերը մարմնավորել են Ելենա Վարդանյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն, Իվետա Մուկուչյանը, Ռոզի Ավետիսովան եւ Ռոմելա Սարգսյանը: