Ջեյմս Քեմերոնը խոստանում է, որ «Ավատար» 3-ը կզարմացնի հանդիսատեսին

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Empire-ի հետ խոսել է «Ավատար» ֆրանշիզայի երրորդ մասի վրա  աշխատանքի մասին։

Ռեժիսորի խոսքով, ֆիլմը դիտողներին կզարմացնի իսկապես «համարձակ որոշումներով»։ Դրան հասնելու համար ռեժիսորը նկարահանումների ժամանակ հերթական անգամ «կոտրել է կարծրատիպերը»։

«Եթե դուք համարձակ ընտրություններ չեք անում, ապա վատնում եք մնացած բոլորի ժամանակն ու փողը… դուք պետք է ամեն անգամ կոտրեք կարծրատիպերը»,- ասել է Քեմերոնը:

kulturomania.ru-ն գրում է, որ «Ավատար»-ի երրորդ մասը ստացել է «Կրակ և մոխիր» ենթավերնագիրը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի դեկտեմբերի 19-ին։

Աղբյուր` Panorama.am