Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն արդեն գրեթե երկու տարի է, ինչ կասկածվում են հարաբերությունների մեջ։ Զույգը երբեք պաշտոնապես չի հաստատել դա, բայց մեկ անգամ չէ, որ նրանց նկատել են կրքոտ համբույրներ կիսելիս և ռոմանտիկ ժամադրությունների գնալիս: Այժմ Page Six-ի աղբյուրն ասում է, որ Քայլին վստահ է, որ դերասանը «այն միակն է»:
Ըստ ինսայդերի՝ միլիարդատերը «նախկինում երբեք նման վերաբերմունք չի ունեցել որևէ մեկի նկատմամբ և հաստատ ապագա է տեսնում նրա հետ»: 27-ամյա Ջենները «զգում է, որ Թիմոթին շատ է տարբերվում բոլոր նախկիններից, որոնց հետ հանդիպել է անցյալում»։
«Թիմոթին մամուլի շրջագայության էր «Անհայտ» ֆիլմի համար, բայց նա հուզված և անհանգստացած էր Քայլիով Լոս Անջելեսի հրդեհների պատճառով»,- ասել է աղբյուրը։ Նա ասում է, որ Շալամեն «անընդհատ կապվում է Քայլիի և երեխաների հետ՝ համոզվելու, որ նրանք ապահով են»: Բացի այդ, դերասանը խոստացել է վերադառնալ նրա մոտ շրջագայությունից, «եթե ինչ-որ բանի կարիք լինի»։