Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը հետաձգել են հարսանիքը

Չնայած Բրեդլի Կուպերի և Ջիջի Հադիդի հարաբերությունները գնալով լրջանում են, զույգը չի ցանկանում անցնել հաջորդ փուլին, գրում է People-ը։

50-ամյա դերասանն ու 29-ամյա մոդելը միասին «շատ երջանիկ» են, սակայն չեն ցանկանում շտապել ամուսնության մեջ։ Կուպերն ու Հադիդը կարծում են, որ նշանադրությունն արդեն իսկ «մեծ քայլ» կլինի իրենց համար, People-ին ասել է աղբյուրը: «Նրանցից ոչ մեկը չի ցանկանում շտապել, բայց դա չի նշանակում, որ նրանք միասին երջանիկ չեն»,- ասել է աղբյուրը: Անանուն հեղինակը հավելել է նաև, որ Ջիջին և Կուպերը միմյանց արդեն ներկայացրել են իրենց երեխաներին։

Հիշեցնենք, որ Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը հանդիպում են մեկ տարուց ավելի։ Մոդելն ու ռեժիսորը դեռևս չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները, սակայն մտադիր չեն թաքնվել նաև պապարացիներից։ Ի դեպ, Ջիջին Կուպերին արդեն ծանոթացրել է իր հոր հետ։