Էմիլիա Քլարկը բաժանվել է սիրելիից

«Գահերի խաղը» սերիալի աստղ Էմիլիա Քլարկը կրկին միայնակ է։ Նա բաժանվել է իր ընկերոջից՝ դիջեյ Սեբաստիան «Բասսի» Ֆոքսից։

Հայտնիների սիրավեպը տևել է չորս ամիս։ Նրանց առաջին անգամ միասին նկատել են նոյեմբերին երեկույթի ժամանակ: Աստղին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ սիրահարների հարաբերությունները վատացել են անմիջապես այն բանից հետո, երբ աշխարհն իմացել է նրանց մասին։

«Էմիլիան ու Սեբն այլևս միասին չեն։ Նրանք լավ ժամանակ են անցկացրել, բայց նրանց միջև ինչ-որ բան այն չէ։ Նրանք շատ փորձեցին, բայց ի վերջո հասկացան, որ միգուցե նրանք պարզապես համապատասխան չեն միմյանց: Նրանց միջև ծանր զգացողություններ չեն մնացել: Էմիլիան ասել է, որ իրենք կփորձեն ընկերներ մնալ»,- կիսվել է The Sun-ի աղբյուրը։

Սակայն Էմիլիա Քլարքի կարիերան վերելք է ապրում: Վերջերս հայտնի դարձավ, որ նա նկարահանվում է նոր՝ «Հանցագործ» հեռուստասերիալում։ Նրան կմիանան Չարլի Հաննամը (Շանթառամ), Ջոն Հոքսը (Ողջ մնալ), Մայքլ Մանդոն (Ավելի լավ է զանգահարել Սոլին) և Ադրիա Արջոնան (Իսկական դետեկտիվ):