Քլոե Քարդաշյանը վերամիավորվել է նախկին ամուսնու՝ Լամար Օդոմի հետ

Լամար Օդոմը հնարավորություն է ստացել զրուցել Քլոե Քարդաշյանի հետ։ Մինչ այդ նա այնքան հուսահատ էր, որ իր նախկին կնոջ կերպարով տիկնիկ էր գնել։

Քլոեի և Օդոմի հանդիպման կադրերը հայտնվել են Hulu-ի Keeping Up With the Kardashians սերիալի վեցերորդ սեզոնի նախադիտման մեջ: Տեսանյութում Քլոեն պատմել է մորը՝ Քրիս Ջեներին և քրոջը՝ Քիմ Քարդաշյանին, որ հանդիպել է իր անցյալից մեկի հետ։

«Դուք երբեք չեք հավատա, թե ում եմ տեսել», – ասել է Քլոեն։ Այնուհետև Քիմը բացականչել է. «Սա խելագարություն է»: Այս խոսքերից հետո հայտնվել են կադրեր, թե ինչպես է Լեյքերսի նախկին աստղը վարդերի հսկայական փունջով մտնում աղջկա տուն։

Երկրպագուները դեռևս քիչ հույս ունեն զույգի վերամիավորման հետ կապված: Քլոեի կերպարով սեքս-տիկնիկի հետ կատակն իսկապես վիրավորել էր աղջկան։

«Դա նրա կյանքի իրական սերն էր: Ես դատարկված եմ»,- տեսախցիկի առաջ ասել է Քրիս Ջենները։ Տեսանյութում պարզ լսվում է, թե ինչպես է Քլոեն ասում՝ «Այլևս չեմ ճանաչում այդ մարդուն»։

Քլոեն և Լամարը վատ հարաբերություններ են ունեցել. նրանք ամուսնացել են 2009 թվականին՝ ընդամենը մեկ ամիս հանդիպելուց հետո։ Նրանք նույնիսկ թողարկել էին Keeping Up with the Kardashians-ի առանձին սփին-օֆֆ հեռուստաաստղի և բասկետբոլիստի մասին, բայց այն արագ փակվեց: