Ռամի Մալեքը պատմել է ոստիկանության հետ միջադեպի մասին. «Ես կարող էի հայտնվել ճաղերի հետևում»

Ռամի Մալեքը հիշել է ոստիկանության հետ կապված տհաճ միջադեպը, որը կարող էր նրան բանտ նստեցնել, գրում է Daily Mail-ը։

«Տարածքում ինչ-որ մեկը թալանել էր ալկոհոլային խմիչքների խանութը և գողացել կանացի պայուսակ: Ոստիկանությունն ասաց, որ կասկածյալներից մեկը իսպանախոս է, և ես համապատասխանում եմ այդ նկարագրությանը: Ինձ դեմքով պառկեցրին մեքենայի կապոտին։ Մինչ պարեկային մեքենայում էի, ես նյարդայնացած ծիծաղում էի՝ հասկանալով, թե ինչ վտանգավոր իրավիճակում եմ հայտնվել։ «Ես կարող էի հայտնվել ճաղերի հետևում մի հանցագործության համար, որը ես չեմ կատարել»,- հիշում է Մալեկը:

Նա նաև նշել է, որ օդանավակայաններում երբեմն տագնապի ազդանշան էր հնչում, երբ նա տալիս էր իր լրիվ անունը՝ Ռամի Սաիդ Մալեք: Այնուամենայնիվ, մեծ դերերից հետո ճանապարհորդելը շատ ավելի հեշտ է դարձել:

Հիշեցնենք, որ Ռամի Մալեքն այժմ հանդիպում է The Crown-ի աստղ Էմմա Քորինի հետ։