Ջենիֆեր Լոպեսը Չենինգ Թաթումին դիտարկում է որպես նոր սիրավեպի թեկնածու

Ջենիֆեր Լոպեսը խնդրել է ընկերներին կազմել հոլիվուդյան ամուրիների կարճ ցուցակ: Իսկ թե նրանցից ով է աստղի ուշադրության կենտրոնում հայտնվել, արդեն հայտնի է:

55-ամյա դերասանուհին վստահ է, որ Չենինգ Թաթումը, ով վերջերս է բաժանվել իր հարսնացու Զոի Կրավիցից, հիանալի կհամապատասխանի իրեն։ Այս մասին Radar Online-ին հայտնել է աստղին մոտ կանգնած աղբյուրը։ Ի դեպ, ինսայդերը չի բացառում, որ նման միավորումը կարող է հաջող լինել։

«Նրանց համար, ովքեր ճանաչում են և՛ Ջենին, և՛ Չեննինգին, այս հարաբերությունները բնական են թվում: Նրանք ոչ միայն հիանալի տեսք կունենան միասին, այլև երկուսն էլ աներևակայելի հավակնոտ են: Չենինգը շատ խելացի և ստեղծագործ անձնավորություն է, բայց դա հաճախ անտեսվում է: Ջենը հասկանում է, թե ինչ է թերագնահատված լինելը»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Ջենը բաժանվել է Բեն Աֆլեքինց ամուսնությունից երկու տարի անց։ Օգոստոսի սկզբին ամուսինները փաստաթղթեր են պատրաստել ամուսնալուծության համար։ Դերասանները հունվարի սկզբին պաշտոնապես ազատվել են ամուսնական պարտավորություններից։