Ջասթին Բիբերի հետևորդները աստղին կասկածում են վտանգավոր կախվածության մեջ։ Պատճառը սոցիալական ցանցում նրա հրապարակած լուսանկարն էր։
Արտիստն իր էջում Ասպենում հանգստից լուսանկար է հրապարակել, որում իբր ցուցադրում է անօրինական նյութերի օգտագործումը։ Լուսանկարը՝ Daily Mail-ի կայքում։ Արդյոք սա կատակ էր, դեռևս հայտնի չէ։ Բայց մեկնաբանությունների բաժնում իրարանցում է առաջացել։ Շատերը նման պահվածքն անընդունելի են համարում երիտասարդ հոր համար։
«Դու հայր ես»։ «Դա քո ճանապարհը չէ», «Կարծում եմ, որ ծիծաղելի է, որ բոլորովին նորմալ է, երբ մարդիկ իրենց նկարներ են հրապարակում, կարծես դա իրենց ամենօրյա զբաղմունքն է, և բոլորը պարզապես ծիծաղում են և կարծում են, որ դա ծիծաղելի է», «Հուսով եմ, լավ ես», «Դու լավ բան չես անում, ընկեր»,- գրում են օգտատերերը։