«Եկավ մի շրջան, որ մտածում էի, որ այլևս չեմ նկարահանվի: Գաղտնիքը նրանում է, որ պետք է համակերպվել տարիքի հետ և դա արտաքինի հետ ընդհանրապես կապ չունի: Հասկացա, որ ուղղակի պետք է տարիքը թվերով ասել և առաջ շարժվել: Գուցե այդպես ճիշտ է:
Ես համակերպվեցի, որ ես հետայսու պետք է միայն մայրիկների դերեր խաղամ հեռուստաընկերությունում: Այդպես էլ եղավ, բայց համագործակցություններն այնքան գեղեցիկ ստացվեցին, կերպարներն այնքան ճիշտ ինձ տրվեցին, որ այլևս մամա խաղալու այդ կոմպլեքսը չունեմ: Դա այդպես պետք է լինի, թատրոնում նույնպես սերնդափոխություն կատարվեց: Այդ դեպրեսիոն շրջանը սկսվեց թատրոնից, երբ թատրոնում հասկացա, որ ես արդեն մեծ եմ: Հիմա հաշտ եմ ընդունում»,- Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Սիրանուշ Լազյանը: Գրում է Tert.am-ը: