«Բարի օր 2» ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն հասանելի է. հայտնի է պրեմիերայի օրը

«Բարի օր» 2 հումորային, գեղարվեստական ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն հասանելի է: 

Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, գլխավոր հերոսին մարմնավորում է Մհեր Մխիթարյանը՝ տաքսիստ Հենդոն, դերասանական կազմում ընդգրկված են Մկրտիչ Արզումանյանը, Արև Սանթրոսյանը, Ռոզի Ավետիսովան, Նանուլը, Արմքոմեդիի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, Սաթիկ Հազարյանը, Էվա Խաչատրյանը և այլք:

Հիշեցնենք՝  Tert.am Life-ի զրույցում դերասան Մհեր Մխիթարյանը նշել էր, որ ֆիլմի 2-րդ մասում շատ հետաքրքիր ու անսպասելի իրադարձություններ են տեղի ունենալու:

«Ֆիլմը առաջինի շարունակությունը չէ, բոլորովին նոր սյուժե է: Այսինքն, եթե մարդ չի տեսել 1-ին մասը, կարող է նայել 2-րդը, որն իր համար կլինի նոր, ծիծաղելու ֆիլմ: Ուրիշ իրադարձություններ են և ուրիշ լուծումներ»,- մեզ հետ զրույցում պատմել էր Մհերը:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կկայանա փետրվարի 6-ին: