The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը

FILE - The Beatles, from left, John Lennon, George Harrison, Ringo Starr and Paul McCartney arrive in Liverpool, England on July 10, 1964, for the premiere of their movie "A Hard Day's Night." The final Beatles recording featuring John, Paul, George and Ringo is here. Released Thursday and titled “Now and Then,” the song comes from a batch of unreleased demos written by the late John Lennon in the ’70s. (AP Photo, File)

The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։

kulturomania.ru-ն գրում է, որ խումբը  ներկայացված է «Տարվա երգ» անվանակարգում՝ Now and then երգով։ Ստեղծագործությունը, որի վրա աշխատանքը տևել է 45 տարի, թողարկվել է 2023 թվականի նոյեմբերին և անմիջապես դարձել բրիտանական չարթերի առաջատարը։

Ջոն Լենոնը 1978 թվականին ձայնագրել է Now and then-ի դեմո տարբերակը։ Երաժշտի մահից հետո նրա այրին՝ Յոկո Օնոն, այն տվել է Փոլ Մաքքարթնիին, սակայն երգն այդպես էլ չի թողարկվել վատ որակի պատճառով։ Միայն 2022 թվականին է հնարավոր եղել երգը վերականգնել՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, և ձայնագրությունից հեռացվել են ավելորդ ձայներն ու թերությունները։ Երգի մեջ ավելացվել է Ջորջ Հարիսոնի կիթառի ռիթմային հատվածը, որը ձայնագրվել է 1995 թվականին, որը Մաքքարթնին հետագայում զարգացրել էր թմբկահար Ռինգո Սթարի հետ։

Աղբյուր` Panorama.am