Kinder-ի գովազդից հայտնի տղան՝ 15 տարի անց

Փոքրիկների և ինչու ոչ նաև մեծահասակների կողմից շատ սիրելի «Կինդեր» շոկոլադները վայելում են շատերի սերը։ «Կինդեր» շոկոլադների տուփերի վրա պատկերված հայտնի տղան՝ Մաթեո Ֆարնետին, ով մոդել և դերասան է, ինստագրամյան միկրոբլոգի էջում հրապարակում է կատարել, որում նշել է, թե «Կինդեր» շոկոլադե սալիկներն ինչպես են ազդեցություն ունեցել իր կյանքի վրա։ Գրում է Armlur.am-ը:

«Կյանքի բոլոր փորձառություններն ունեն սկիզբ և ավարտ և 15 տարի անց ես հանգեցի մի ճանապարհորդության, որը դրականորեն նշանավորեց իմ կյանքի մի մասը: Ամեն ինչ սկսվեց 2004 թվականին, երբ ես ընդամենը 11 տարեկան էի… Անցել է որոշ ժամանակ, և հիմա ես այստեղ եմ՝ էստաֆետը նոր սերնդին փոխանցելու համար: Այս փորձառությունն ինձ համար մեծ նշանակություն ուներ և տեսավ, որ ես հասունացա և հասունացրեցի այն մարդուն, ինչ ես այսօր եմ»,- ինստագրամյան միկրոբլոգի էջում գրել է Մաթեոն։

Կից ներկայացնում ենք մոդելի լուսանկարները «Կինդեր» շոկոլադե սալիկներով։