«Մեր հայ աղջիկներն այսօր արաբական ոճի դիմահարդարմամբ ավելի շատ իրենց տգեղացնում են». Սուրեն Շահվերդյան

«Մեր հայ դերասանուհիների մասին չեմ ուզում խոսել, բայց անդրադառնամ ժամանակին ինձ համար շատ սիրելի երգչուհու և դերասանուհու՝ Քրիստինա Օրբակայտեին. այն ժամանակ, երբ նա մի փոքր ավելի արտահայտիչ քիթ ուներ, շատ ավելի հիշվող, կերպարային և հետաքրքիր էր:

Երբ նա վիրահատեց քիթը, կարծես տաղանդը կորավ, դարձավ անդեմ:

Ինձ համար ցավալի թեմա է պլաստիկ վիրահատությունների տենդենցը և կարծում եմ, որ երիտասարդներն այսօր ավելի շատ հոգեբանի կարիք ունեն»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով պլաստիկ միջամտությունների և նույն դիմագծերով աղջիկնեի մասին, ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը:

Նա նշեց, որ իր համար նաև անհեթեթ է այսօրվա համատարած, արաբական ոճի դիմահարդարումը։

«Մեր հայ աղջիկներն այսօր արաբական ոճի դիմահարդարմամբ ավելի շատ իրենց տգեղացնում են՝ դարձնելով ինչ-որ արաբական կերպար:

Իմ արվեստանոցում ուսանողներս մատնահարդարումից սկսած մինչև շրթներկ և այլն, քննարկում են ինձ հետ, և փառք Աստծո, որ ազդեցություն ունենում եմ և ակնհայտ տեսնում եմ փոփոխություն։

Որքան համեստ ու պարզ լինեն, որքան չերևա, որ պլաստիկ միջամտություն է արված, այդքան գեղեցիկ է և ավելի հետաքրքիր»,- նշեց Սուրենը: