Օրեր առաջ հայտնի դարձավ, որ երգչուհի Մարտա Կիրակոսյանը բալիկի է սպասում։ Իսկ այսօր նոր հրապարակված ֆոտոշարքից, որտեղ երևում է Մարտայի կլորացած փորիկը, կարող ենք դատել, որ երգչուհին արդեն հղիության բավականին մեծ ժամկետներ ունի։ Ֆոտոշարքը հրապարակվել է երգչուհու սոցցանցերում և արժանացել երկրպագուների դրական և ջերմ մաղթանքներին։ Լուսանկարներում Մարտան կապույտ կոստյումով է և մարմնագույն բարձրակրունկներով, կոստյումի վրայից կրում է մարմնագույն բաճկոն, իսկ նրա ձեռքին նույն գույնի մեծ պայուսակ է։ Կերպարը լրացնում է սև ոճային ակնոցը։